Էստոնիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Международные новостиԷստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հունիսի 2-3-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Էստոնիայի նախագահը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ վերջին անգամ Իլվեսը Վրաստանում եղել Է 2011 թվականին: