ԱՄԷ-ում կայացել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառում
Международные новостиՇարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների նախաձեռնությամբ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության տոնին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Նույն օրը Աբու Դաբիի ազգային վարչության կողմից մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպվել է տոնական միջոցառում:
Մայիսի 29-ին Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում Հանրապետության տոնի կապակցությամբ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Սարգսյանը մատուցել է պատարագ: Տեղի է ունեցել դրոշի օծման արարողություն: