Մերկելը, Օլանդը եւ «եռյակը» համաձայնագրի նախագիծ են պատրաստում Հունաստանի հետ
Международные новостиՄիջազգային վարկային հաստատությունների ղեկավարները եւ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Բեռլինի հանդիպմանը համաձայնագրի նախագիծ են պատրաստում Հունաստանի հետ: Այդ մասին հաղորդել են հունական ԶԼՄ-ները՝ հղում անելով Dow Jones Newswire-ին:
Հունիսի 1-ին Բեռլինում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի բանակցությունները: Ուշ երեկոյան նրանց միացել են Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը:
«Հինգ ղեկավարները վերջնական առաջարկություն են պատրաստում Հունաստանի կառավարության համար, որպեսզի համաձայնագիր կնքեն եւ թույլ չտան իրադարձությունների բացասական զարգացում»,- գործակալության հաղորդագրությունից մեջբերում է արել «Նաֆտեմպորիկի» կայքը: