Էրդողանի դուստրը բողոքել է Ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին Բելգիայի խորհրդարանից հեռացնելու դեմ
Международные новостиԲելգիայի խորհրդարանի անդամ, թուրք Մահինուր Օզդեմիրի` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար կուսակցության շարքերից հեռացումը հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել Թուրքիայում: Այս առնչությամբ Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:
Ցույցի մասնակիցների թվում է եղել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը` Սումեյյե Էրդողանը: Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Մահինուր Օզդեմիրին և մեղադրել են Արևմուտքին «երկակի ստանդարտների» ու«խոսքի ազատությունը սահմանափակելու» մեջ:
Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր ՄահինուրՕզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: ՄահինուրՕզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղաս պանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նահրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն: