ԱՄՆ-ից սիբիրյան խոցի սպորներ են ուղարկվել նաեւ Կանադա
Международные новостиԱՄՆ-ի Յուտայի նահանգի լաբորատորիայից սիբիրյան խոցի կենդանի սպորներ են ուղարկվել Կանադա: Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել է USA Today հրատարակությունը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ամերիկացի գիտնականները սխալմամբ համանման ծանրոցներ են ուղարկել Հարավային Կորեա, Ավստրալիա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 12 նահանգներ եւ Կոլումբիայի օկրուգ: Նրանք կարծում էին, որ ուսումնասիրման համար ուղարկում են մեռած սպորներ:
Առայժմ հաղորդումներ չեն ստացվել հնարավոր տուժածների մասին, ԱՄՆ-ը ներողություն է խնդրել մահաբեր ծանրոցներ ստացած երկրներից:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել են աղբյուրները, Պենտագոնը շարունակում է միջադեպի հետաքննությունը՝ պարզելու, թե սիբիրյան խոցի կենդանի սպորներ չեն ուղարկվել արդյոք այլ հասցեներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: