Մեռած են գտել բրիտանացի լիբերալ դեմոկրատների նախկին առաջնորդին
Международные новостиՄեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների կուսակցության նախկին նախագահ Չարլզ Քենեդիին մեռած են գտել Ֆորտ Ուիլյամ քաղաքում, տեղեկացնում Է BBC-ը:
Քենեդին 55 տարեկան Էր:
Տվյալ պահին ոստիկանությունը նրա մահը կասկածահարույց չի համարում, սակայն պաթոլոգոանատոմները դեռ պետք Է ուսումնասիրեն մահացածի մարմինը:
Մինչեւ մարտի վերջը Քենեդին բրիտանական խորհրդարանի նիստերին մասնակցում Էր շոտլանդական Ռոս, Սքայ եւ Լոհաբեր օկրուգից:
Քաղաքական գործիչը Լիբերալ դեմոկրատների կուսակցությունը գլխավորել Է 1999-2006 թվականներին: