Իվանիշվիլին Լոնդոնի աճուրդում 1,5 մլն դոլարով ձեռք բերած Փիրոսմանիի կտավը կհանձնի թանգարանին
Международные новостиՎրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մտադիր Է Լոնդոնի աճուրդում ձեռք բերած վրացի հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի «Արսենալյան լեռը գիշերը» նկարը հանձնել Վրաստանի Արվեստի պետական թանգարանին: Այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Փիրոսմանիի «Արսենալյան լեռը գիշերը» նկարը հունիսի 1-ին վաճառվել Է Christie`s-ի աճուրդում: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ այն մեկուկես միլիոն դոլարով ձեռք Է բերել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Աճուրդում Փիրոսմանիի գործը ներկայացվել Է «ռուսական արվեստ» բաժնում, ինչն ավելի վաղ հարուցել Է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության դժգոհությունը:
«Արդեն հայտնի Է դարձել, որ նկարը կհանձնվի Արվեստի պետական թանգարանին»,- հայտարարել Է հեռուստաընկերությունը: