Վրաստանն ակնկալում Է, որ ԵԱՀԿ-ն ակտիվ դերակատարություն կունենա հակամարտությունների հարցում. Ղարիբաշվիլի
Международные новостиԵԱՀԿ-ն պետք Է ակտիվ դերակատարություն ունենա հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը հունիսի 2-ին Թբիլիսիում հանդիպում Է ունեցել ԵԱՀԿ-ի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի եւ ԵԱՀԿ-ի համագործակցությունը եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի իրադրությունը:
«Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք Է ակտիվ ու դրական գործառույթ կատարի հակամարտության կարգավորման հարցում: Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահը մեկ անգամ եւս արձանագրեց, որ պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իվիցա Դաչիչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն ապագայում Էլ գործուն քայլեր կձեռնարկի Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,-ասված Է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դաչիչը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան Է ժամանել հունիսի 1-ին: