26 Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Հարավային Կորեայում 40 դպրոց եւ մանկապարտեզ Է փակվել
Международные новостиՀարավկորեական Կյոնգիդո նահանգի իշխանությունները Փյոնտհեկ քաղաքում 40 դպրոց եւ մանկապարտեզ են փակել մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին հաղորդել Է կրթության գործերի նահանգային վարչությունը:
«Մեկ շաբաթով դադարեցվել Է աշխատանքը 18 մանկապարտեզներում եւ 22 տարրական դպրոցներում, որոնք տեղակայված են այն շրջանում, որտեղ գտնվող հիվանդանոցում բուժվում են MERS-ով հիվանդ մարդիկ»,-ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ: Նրա տվյալներով՝ առկա Է այն բանի հավանականությունը, որ վիրուսը կարող Է թափանցել այդ ուսումնական հաստատություններ:
ՀԿ-ի առողջապահության նախարարությունը հունիսի 2-ին հաղորդել է, որ երկրում մահացել են մի կին ու մի տղամարդ, որոնք վարակված էին մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսով: Բժիշկների տվյալներով՝ հունիսի 1-ի երեկոյան հիվանդությունը հայտնաբերվել է եւս վեց մարդու մոտ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընդամենը վարակվածների թիվը երկրում հասել է 25-ի:
Ներկայում Հարավային Կորեայում մեկուսացված է մահացածների հետ շփում ունեցած 682 մարդ, նրանց նկատմամբ բժիշկները հատուկ հսկողություն են իրականացնում:
ՀԿ-ի վարչապետի պաշտոնակատար Չհվե Գեն Հվանը նախարարների կաբինետի հունիսի 2-ի նիստում կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել բնակչության շրջանում խուճապ թույլ չտալու համար: Միաժամանակ նա խոստովանել է, որ երկրի բնակչությունը «կարծում է, որ բժշկական իշխանությունների գործողություններն անարդյունավետ են եղել»:
«Մենք պետք է օգտագործենք ազգի բոլոր հնարավորությունները՝ վերացնելու առկա բոլոր մտահոգությունները»,- ընդգծել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: