Վիրահատված Քերին կարող Է ոտքի կանգնել արդեն այսօր
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը մայիսի 31-ին կոտրել Էր ազդրը, հաջող Է տարել վիրահատությունը եւ, հնարավոր Է, հունիսի 3-ին կկարողանա ոտքի կանգնել:
«Վիրահատությունը կատարվել Է տեղային անզգայացմամբ, եւ պետքարտուղարը գիտակից վիճակում Է եղել վիրահատության ամբողջ չորս ժամվա ընթացքում: Մենք պլանավորում ենք, որ նա ոտքի կկանգնի արդեն հունիսի 3-ին»,- հայտնել Է Պետդեպարտամենտը՝ վկայակոչելով բուժող բժիշկ Դենիս Բյորքին:
Բժիշկն ակնկալում Է, որ Քերիի հոսպիտալացումը տեւական չի լինի, նա արագորեն կապաքինվի ու կվերադառնա բնականոն գործունեության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: