ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն առայժմ օրակարգի հարց չէ. Էստոնիայի նախագահ
Международные новостиՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն առայժմ օրակարգի հարց չէ, բայց դրա ժամանակը կգա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը՝ ելույթ ունենալով Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Իլվեսն ասել է, որ Էստոնիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրումը եւ հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված հռչակագրին:
«Առայժմ դրա համար հաստատված օրակարգ չկա, քանի որ հիանալի գիտեք՝ ինչ է արվում Ռուսաստանի կողմից: Ուստի առայժմ չի հաջողվում ստույգ գրաֆիկ մշակել այդ կապակցությամբ, սակայն դրա ժամանակը կգա»,- հավելել է Էստոնիայի նախագահը:
Դրա հետ մեկտեղ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը կարեւորել է Վրաստանում բարեփոխումների անցկացումը: