Հարավային Կորեայի 200 դպրոցներում կարանտին Է սահմանված MERS կորոնավիրուսի պատճառով
Международные новостиMERS կորոնավիրուսի տարածման պատճառով Հարավային Կորեայի իշխանությունները կարգադրել են փակել ավելի քան 200 դպրոցներ, որտեղ կարանտին Է հայտարարված, տեղեկացնում Է BBC-ը:
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է հինգով եւ հասել 30-ի: Հիվանդության զոհ Է դարձել երկու մարդ:
Հունիսի 3-ին երկրի նախագահ Փակ Քեն Հեն գումարել Է շտապ խորհրդակցություն առողջապահության ոլորտի ղեկավարների եւ բժիշկ-փորձագետների մասնակցությամբ՝ քննարկելու կարանտինի սահմանման միջոցառումները: Ավելի վաղ Հարավային Կորեայի առողջապահության նախարարը խոստովանել Է այն սխալները, որոնք թույլ են տրվել MERS-ի դեմ պայքարի ընթացքում:
Այս պահին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կա MERS կորոնավիրուսի ավելի քան 1,1 հազար կրող: Վիրուսի զոհ Է դարձել 436 մարդ:
Մարդկանց մոտ կորոնավիրուսները կարող են հարուցել մի ամբողջ շարք հիվանդություններ՝ շնչուղիների սուր վարակի թեթեւ ձեւից մինչեւ շնչուղիների ծանր սուր համախտանիշը, որը հաճախ հանգեցնում Է մահվան: