Լագարդը Հունաստանի վրա Է դնում բանակցությունների արդյունավետության պատասխանատվությունը
Международные новостиԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել Է, որ Հունաստանը պետք Է որոշում ընդունի վարկատուների հետ համաձայնագրի վերաբերյալ, ընդ որում պատասխանատվությունն այժմ ընկած Է հունական կողմի վրա: Այս մասին, ինչպես Վաշինգտոնից հաղորդել Է Mega հունական հեռուստաալիքի թղթակիցը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտարարությամբ հանդես Է եկել Լագարդը՝ ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի անդամներին իրազեկելով բանակցությունների ընթացքի մասին:
«Լագարդը երեք անգամ կրկնել Է, որ «պատասխանատվությունն ընկած Է հույների վրա»,-նշել Է թղթակիցը:
«Հունաստանը եվրոգոտում պահելը գլխավոր նպատակն Է, պետք Է անհապաղ փոխզիջումային լուծում գտնվի Հունաստանի համար: Խնդրի լուծման ճանապարհին առաջխաղացումն աշխարհառազմավարական նշանակություն ունի արեւմտյան դաշինքի համար»,-հեռուստաալիքը մեջբերել Է ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքը:
Իր կողմից Հունաստանը բանակցությունների ելքի, Եվրոպայի եւ եվրոգոտու ապագայի համար պատասխանատվությունը դնում Է եվրոպական երկրների ղեկավարների վրա: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիսի 2-ին հայտնել Է, որ Հունաստանը վարկատուներին Է ուղղարկել նրանց հետ համաձայնագրի վերջնական պլանը, որը թույլ կտա խուսափել Եվրոպայի պառակտումից: Ցիպրասի խոսքով՝ որոշումն այն մասին՝ ցանցանում են նրանք արդյոք առանց պառակտման դուրս գալ ճգնաժամից, պետք Է ընդունի Եվրոպայի քաղաքական ղեկավարությունը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հունիսի 3-ին Ալեքսիս Ցիպրասը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հրավերով «քաղաքական բանակցությունների» մեկնում Բրյուսել: