Երկու նավ Է ժամանել Յանցզի գետում խորտակված զբոսանավը բարձրացնելու համար
Международные новостиՅանցզի գետի այն վայր, որտեղ խորտակվել Է «Դուֆան չժի սին» («Արեւելքի աստղ») ջերմանավը, հունիսի 3-ին ժամանել են երկու հատուկ նավեր, որոնք նախատեսված են մինչեւ 500 տոննա քաշով նավերի բարձրացման համար: Այդ մասին իրադարձության վայրից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Վթարի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներում գործի են դրված տարբեր տիպի 109 նավեր, շուրջ 2 հազար մարդ, ներառյալ 100 ջրազուզակներ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տեղական ժամանակով ժամը 11:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ նավաբեկության զոհերի թիվը հասել Է 18-ի, հաջողվել Է փրկել 15 ուղեւորների եւ անձնակազմի անդամների: Եվս 423 հոգու ճակատագիրը մնում Է անհայտ: