ԱՊՀ-ի երկրները հակաահաբեկչական համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Международные новостиՍեպտեմբերի 7-ից մինչեւ 25-ը կանցկացվեն ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի «Մարտական համագործակցություն-2015» համատեղ վարժանքները՝ մարտական հրաձգությամբ: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է ՌԴ-ի ռազմատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն, տեղեկացնում ՌԻԱ Նովոստին:
«Համատեղ վարժանքներն առաջարկվում Է անցկացնել 2015 թվականի սեպտեմբերի 7-ից մինչեւ 25-ը: Դրանց թեման Է՝ «Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս եւ զինված հակամարտություններում ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության զորքերի եւ օդուժի խմբավորումների պատրաստումն ու համատեղ կիրառումը հավաքական անվտանգության տարածաշրջաններում»,- հունիսի 3-ին ասել Է Գոլովկոն ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որն ընթանում Է Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում:
Համատեղ վարժանքներին մասնակցելու համաձայնություն Է ստացվել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարութուններից:
Ինչպես իր կողմից հայտարարել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին, ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգը «պատրաստ Է բոլոր ուղղություններից սպառնալիքի դիմագրավմանը»:
Նրա գնահատմամբ՝ այժմ ԱՊՀ-ի հարավային սահմաններում իրադրությունը «տագնապալի Է, բայց կայուն»: