Եվրամիությունը Վրաստանին ցուցաբերվող ամենամյա օգնությունն ավելացրել Է մինչեւ 100 մլն եվրո
Международные новостиԵվրամիությունը Վրաստանի ամենամյա օգնությունը 65 միլիոնից ավելացրել Է մինչեւ 100 մլն եվրո: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել Է Արտաքին կապերի եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գունար Վիգանդը:
Մամուլի ասուլիսը տեղի Է ունեցել Վրաստան-Եվրամիություն ասոցացման գծով կոմիտեի առաջին նիստից հետո, որը ԵՄ-ի կողմից ղեկավարել Է Վիգանդը, իսկ վրացական կողմից՝ ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն:
«Վրաստանը մեծապես հարգում Է ԵՄ-ի տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը, որը նա ցուցաբերում Է տարբեր ծրագրերով եւ տարբեր գործիքներով»,-հայտարարել Է Գիգիաձեն, հաղորդել Է Sputnik-ը: