Նեպալում օթեւանից զրկված կանանց սովորեցնում են ինքնապաշտպանվել
Международные новостиՆեպալի ոստիկանությունն սկսել Է ինքնապաշտպանության հիմունքներ ուսուցանել այն կանանց, ովքեր երկրաշարժի հետեւանքով զրկվել են օթեւանից, տեղեկացնում Է BBC-ին:
Ինքնապաշտպանության դասընթացը ներառում Է ձյուդոյի հիմունքները, ինչպես նաեւ ձեռքերի եւ ոտքերի ուղղորդված հարվածները:
Տեղի իրավապահ մարմիններում ճշտել են, որ առայժմ նման դասընթացներ անցկացվում են միայն Կատմանդուում: Դրանց անցկացումը պայմանավորված Է այն կանանց բռնաբարությունների թվի աճով, որոնք ապրում են քաղաքի վրանաճամբարներում:
Լիարժեք կացարանի բացակայության պատճառով Կատմանդուում նման ճամբարներում ապրող մարդկանց թվաքանակը գնահատվում Է մոտավորապես 100 հազար: Մինչդեռ վերջին ժամանակներս այդ վայրերն ավելի ու ավելի հաճախ են գրավում հանցավոր աշխարհի տեղի ներկայացուցիչների ուշադրությունը: