Գվատեմալայում 12 կրակոցով սպանվել Է ցեղասպանության մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբանը
Международные новостиԳվատեմալայում գնդակահարվել Է երկրի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտի շահերը ներկայացնող փաստաբանը, նախագահ, որը մեղադրվում Է ցեղասպանության մեջ, տեղեկացնում Է BBC-ը:
Ֆրանցիսկո Պալոմոն 12 կրակոցներով գնդակահարվել Է երկրի մայրաքաղաք տանող ճանապարհին: Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, հարձակվողները մոտոցիկլետով փախել են հանցանքի վայրից:
Գվատեմալայի նախկին նախագահ գեներալ Էֆրաին Ռիոս Մոնտը մեղադրվում Է 1980-ական թվականներին 1700 մարդու սպանությանը մասնակից լինելու մեջ:
2013 թվականին դատարանը նրան դատապարտել Է 80 տարվա բանտարկության, սակայն այնուհետեւ դատավճիռը չեղյալ Է հայտարարվել:
Մոնտն իշխանության գլուխ Է անցել 1982 թվականին իրականացված զինվորական հեղաշրջման հետեւանքով: Նա օգտվում Էր ԱՄՆ-ի աջակցությունից, սակայն արդեն 1983 թվականին տապալվել Է: