Հունաստանը եւ Եվրահանձնաժողովը կշարունակեն պետական պարտքի շուրջ բանակցությունները
Международные новостиԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի բանակցությունները եղել են կառուցողական, դրանք կշարունակվեն: Այդ մասին հանդիպումից հետո հայտարարել են Հունաստանի վարչապետը եւ ԵՀ-ի ղեկավարը:
Հանդիպումը շարունակվել Է գրեթե 2,5 ժամ, այնուհետեւ աշխատանքային ընթրիքի ժամանակ Ցիպրասին եւ Յունկերին Է միացել Եվրախմբի (Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհրդի) ղեկավար Երուն Դեյսելբլումը:
«Դա լավ հանդիպում Էր, եւ մենք մի քանի օր հետո կշարունակենք քննարկումը»,- հայտարարել Է նա լրագրողներին:
Հանդիպումից անմիջապես հետո Ցիպրասը հայտարարել Է, որ Հունաստանի ներկայացրած առաջարկությունը մնում Է միակ իրատեսականը եւ կառուցողականը բանակցությունների սեղանին: «Մենք բարեկամական եւ կառուցողական քննարկում ունեցանք»,- հայտարարել Է վարչապետը: Դրա հետ մեկտեղ նա բացառել Է խիստ խնայողության քաղաքականության շարունակումը:
«Կան, սակայն, հանգամանքներ, որոնց շուրջը մենք չԷինք կարող մերձենալ, որովհետեւ խոսքը վերաբերում Է մի երկրի, որը վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսական մեծ աղետ Է ապրում, խիստ խնայողության հինգ տարվա ընթացքում մենք կորցրել ենք համախառն ներքին արդյունքի 25 տոկոսը»,- ասել Է վարչապետը:
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշված Է, որ հանդիպումը եղել Է մասնավոր:
«Դա լավ, կառուցողական հանդիպում Էր: Առաջընթաց նկատվեց տարբեր առաջարկությունների հիման վրա միմյանց դիրքորոշումների ըմբռնման հարցում: Որոշվեց, որ մենք կրկին հանդիպենք: Հետաքրքրական աշխատանքը կշարունակվի»,- ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Մինչդեռ Հունաստանի իրադրությունը դարձել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ ֆինանսների նախարար Ջեկ Լյուի հանդիպման առարկան, հաղորդել Է «Նաֆտեմպորիկի» գործարար տեղեկատվության կայքը:
Մեկնաբանների կարծիքով՝ բացառված չԷ ԱՄՆ-ի նախագահի միջամտությունը, որպեսզի թույլ չտրվեն Հունաստանի եւ վարկատուների միջեւ բանակցությունների ձախողում եւ դրա հետ կապված բացասական հետեւանքներ համաշխարհային տնտեսության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: