Վրաստանի վարչապետն առաջարկել Է Թբիլիսիի օդանավակայանին շնորհել Շոթա Ռուսթավելու անունը
Международные новостиՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես Է եկել Թբիլիսիի միջազգային օդանավակայանին 12-րդ դարի վրացի հայտնի բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունը շնորհելու նախաձեռնությամբ: Այս հարցով Ղարիբաշվիլին Թբիլիսիի տեղական իշխանություններին Է դիմել կառավարության՝ հունիսի 4-ի նիստի ընթացքում:
«Ցավոք, արդեն մի քանի տարի Է, չի հաջողվում անվանում ընտրել Թբիլիսիի օդանավակայանի համար եւ վերանվանել այն… Ուստի ես ցանկանում եմ Թբիլիսիի սակրեբուլոյին եւ քաղաքապետարանին առաջարկել քննարկել այս հարցը: Մտահղացումը հետեւյալն Է. Թբիլիսիի օդանավակայանին շնորհել Շոթա Ռուսթավելու անունը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Ինչպես ասել Է վարչապետը, 2016 թվականին նշվելու Է Շոթա Ռուսթավելու 850-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ կառավարությունը մտադիր Է ստեղծել հատուկ պետական հանձնաժողով, որը կզբաղվի տոնական միջոցառումների անցկացման հարցերով:
«Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե Թբիլիսիի սակրեբուլոն որոշում ընդուներ այս հարցի վերաբերյալ: «Իհարկե, բնակչության կարծիքը նույնպես շատ կարեւոր Է»,-նշել Է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ քննարկվում Էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով կոչելու հարցը: