ԵՀ-ն չի համաձայնի ԵՄ-ի ներսում աշխատանքային միգրացիայի ազատության սկզբունքի փոփոխմանը. Յունկեր
Международные новостиԵվրահանձնաժողովը ԵՄ-ի բարեփոխման շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների շրջանակներում չի համաձայնի ներքին աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման սկզբունքների փոփոխմանը. խոսքը կարող Է վերաբերել չարաշահումների դեմ պայքարին: Այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան Է մտցրել ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացման մասին օրինագիծը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնն այն կարծիքին Է, որ Բրիտանիայի շահերին համապատասխանում Է ԵՄ-ի կազմում մնալը, բայց միավորման բարեփոխման պայմանով:
«Մենք ցանկանում ենք ազնիվ գործարք: Ես այցելել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ նրան խնդրել շփվել առավելագույն թվով եվրոպացի զրուցակիցների հետ: Ես Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորի հետ հանդիպում եմ ունեցել Ճապոնիայում: Ես ցանկանում եմ ազնիվ գործարք, ես չեմ ցանկանում պայմանագրերի փոփոխում: Աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման հարցում ես պատրաստ չեմ փոխզիջման գնալ. դրանք Եվրամիության հիմնադիր պայմանագրերի բազային սկզբունքներն են: Այդ սկզբունքները փոխելու համար գործողությունների ազատություն չկա&raq uo;,-հայտարարել Է Յունկերը՝ ելույթ ունենալով ԵՄ-ի տարածաշրջանների կոմիտեի անդամների առջեւ:
«Բայց ինչ վերաբերում Է չարաշահումների դեմ պայքարին, դա եվրոպացի օրենսդիրների եւ, հնարավոր Է՝ ազգային օրենսդիրների քննարկելիք հարցն Է, որոնք պետք Է պատասխանատվություն ստանձնեն չարաշահումների դեմ պայքարելու համար»,-հավելել Է Եվրահանձնաժողովի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: