Իրաքյան ուժերը Ռամադիում ոչնչացրել են ԻՊ-ի զորանոցը
Международные новости«Իսլամական պետության» ավելի քան 60 ահաբեկիչներ են սպանվել Իրաքի Ռամադի քաղաքի արևելքում և Թիքրիթի հյուսիսում՝ իրաքցի ոստիկանների ու ազգային պաշտապանական ջոկատների գործողությունների արդյունքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից՝ միջազգային դաշինքը ոչնչացրել է մեքենաների ականապատման համար պայթուցիկ սարքավորումների արտադրության տեղամասը Հուեյջա քաղաքում: Ահաբեկիչները տարածքն օգտագործում էին մեքենաներ ականապատելու համար:
Բացի այդ, Ռամադի քաղաքում ոչնչացվել է ԻՊ-ի զորանոցը: Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ Թիքրիթի հյուսիսում ավելի քան 40 ահաբեկիչներ են սպանվել: Ռազմական գործողությունների ընթացքում չորս տանկեր են ոչնչացվել:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: