Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել Համայի նահանգում
Международные новостиՍիրիական բանակը հունիսի 4-ին վերահսկողություն է հաստատել Թել Ղազալ, Թել Աուար, Զիյադիա, Սարարիֆ բնակավայրերի վրա, որոնք գտնվում են Համայի նահանգում՝ Իդլիբ նահանգի մերձակայքում: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, միևնույն ժամանակ, բանակն ազատագրել է Իդլիբի նահանգի Մարջ ազ Զուհուր, Սադ Զիզուն գյո ւղաքաղաքները:
Վերոնշյալ տարածքները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Բախումների հետևանքով ոչնչացվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ ահաբեկիչներ: Տեղեկություններ կան սպանված 40 ահաբեկիչների մասին: Նաև ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը:
Սիրիական բանակը Հոմսի արևելքում «Իսլամական պետության» մեծ թվով ահաբեկիչների է ոչնաչցրել:
Հալեպի նահանգի հյուսիսում Մարաա, Թել Ռաֆաաթ, Թել Կարահ, Դեր Ջամալ բնակավայրերում «Ջաբհա ան Նուսրա»-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: