Կանադայի վարչապետը G8 Ռուսաստանի վերադարձը պայմանավորել է Պուտինի հեռանալով
Международные новостиԿանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, թե չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը միանա «Մեծ յոթնյակին», քանի դեռ երկիրը կառավարում է Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
«Կանադան կտրուկ դեմ Է այն բանին, որ Պուտինը երբեւիցե վերստին նստի «յոթնյակի» բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի վերադառնալու հարցի լուծումը պահանջում է կոնսենսուս, բայց կոնսենսուս երբեք չի լինի»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը «յոթնյակի» երկրներին միանալու հիմքերը կորցրել է Ուկրաինայի ճգնաժամից դեռ շատ առաջ, քանի որ ռազմավարական մրցակցի դիրք է բռնել:
Ինչպես ասել է Հարփերը, Ռուսաստանը «միտումնավոր դիմակայում է այն լավ բաներին, որոնց մենք փորձում ենք հասնել աշխարհում», եւ դա անում է առանց պատճառի, «պարզապես մեզ դիմակայելու համար»: