ԱՄՆ պետդեպը քննադատել է Էրդողանին լրագրողների, հայերի հասցեին ռասիստական արտահայտություն անելու համար
Международные новостиՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել ԶԼՄ-ների հասցեին վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետդեպի կայքը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցության հարցերով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը:
«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին սեփական գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին` ներառյալ դատական անկախությունը, խոսքի ազատությունը, մեդիայի և տեղեկատվության հասանելիությունը: Մենք դա բազմիցս ենք ասել և շարունակում ենք մտահոգված մնալ այս հարցով»,- ասել է Մարի Հարֆը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հարֆը քննադատորեն է մոտենում հայերի, հոմոսեքսուալների և լրագրողների հասցեին Էրդողանի արած ռասիստական հայտարարությանը, ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն ասել է. «Միանշանակ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով սահմանադրությամբ արձանագրված նախագահիանկողմնակալության սկզբունքը, շարունակում է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզչություն իրականացնել`թիրախավորելով հասարակության տարբեր զանգվածների: Բինգյոլում տեղի ունեցած ելույթում Էրդողանը ռասիստականհայտարարություններ է հնչեցրել հայերի, լրագրողների և համասեռամոլների հասցեին` մեղադրելով նրանց խորհրդարանականընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ: «Հայկական լոբբին,հոմոսեքսուալները և նրանք, ովքեր հավատում են «ալևիզմին առանց Ալիի», խռովարարներ են»,- հայտարարել էր Էրդողանը: