Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն միջնորդները տեսնում են Բաքվի խաղերից հետո
Международные новостиԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման կազմակերպման մասին կարելի է մտածել Բաքվում առաջին Եվրոպական խաղերի ավարտից հետո:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման կազմակերպման մասին կարելի է մտածել Բաքվում առաջին Եվրոպական խաղերի ավարտից հետոԱյս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մոնյեն հայտնել է նաև, որ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչը Եվրոպական խաղերի բացման ժամանակ:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Խաղերին աշխարհի 50 երկրից կմասնակցի շուրջ 6 հազար մարդիկ: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ:
2014թ. ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ` օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին` Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ և հոկտեմբերի 27-ին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ:
յս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: