Ուֆայում կանցկացվի BRICS-ի, ՇՀԿ-ի եւ ԵԱՏՄ-ի ղեկավարների հանդիպումը
Международные новостиՀուլիսի 9-ին Ուֆայում տեղի կունենա BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հունիսի 5-ին հայտարարել Է ՇՀԿ-ին առընթեր ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը:
«Հուլիսի 9-ին կկայանա BRICS-ի, ՇՀԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպումը: Ընդ որում՝ ՇՀԿ-ն ներկայացված կլինի ինչպես անդամ պետությունների, այնպես Էլ դիտորդ երկրների ղեկավարներով: Այդ հանդիպման թեման համագործակցությունն Է ի շահ բարգավաճման ու զարգացման»,-ասել Է Խակիմովը:
Դիվանագետը նշել Է, որ հանդիպումը կընթանա outreach ձեւաչափով, որն արդեն փորձարկվել Է BRICS-ի՝ ՀԱՀ-ում եւ Բրազիլիայում անցկացված գագաթնաժողովներում՝ ազատ բանավեճի ձեւով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: