Թուրքիայում փորձել են ողջ-ողջ այրել քրդական կուսակցության անդամներին տեղափոխող մեքենայի վարորդին
Международные новостиԹուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որպես թիրախ ընտրած գործողությունների թիվն ավելանում է:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, Էրզրումում կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի միտինգին մասնակցելու նպատակով կուսակցականներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդին անհայտ անձինք փորձել են ողջ-ողջ այրել:
Անհայտ անձինք ոստիկանների ներկայությամբ կտրել են մեքենայի ճանապարհը և նախ սկսել են այն վնասել, ապա բենզին լցնելով կրակի են մատնել` ցանկանալով այրել վարորդին: 40-ամյա Այդըն Թաշքեսենը, ով ձեռքերի և գլխի հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ միկրոավտոբուսի մեջ են եղել Դեմիրթաշի նկարով պաստառներն ու կուսակցության էմբլեմով դրոշները, որոնք ևս անհայտ անձինք այրել են:
Նշվում է, որ Այդըն Թաշքեսենն ամուսնացած է և ունի ութ զավակ:
Թուրքիայումխորհրդարանականընտրություններըկմեկնարկենհունիսի 7-ին: Երկրիներսումընտրություններինկմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկարտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններումներգրավվածեն 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախթեկնածուներ: