Յունկերը Բրյուսելի կոնգրեսում իր խոսքն ընդհատել Է «Հունաստանն սպասում Է» բառերով
Международные новостиԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը հայտնի Է հումորի իր զգացողությամբ, կատակել Է Հունաստանի պարտքի կարգավորման շուրջ բանակցությունների թեմայով:
«Երեկ ես գիշերվա կեսն անցկացրել եմ՝ զբաղվելով Հունաստանով: Ես ստիպված եմ լինելու Հունաստանին նվիրել մնացած ողջ առավոտը, օրվա երկրորդ կեսը, ինչպես նաեւ այսօրվա ու երեկվա գիշերը, ուստի ես պետք Է սրանով ընդհատեմ իմ ելույթը, քանի որ Հունաստանն սպասում Է»,-ասել Է նա՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Եվրոպական շինարարական ֆեդերացիայի՝ Բրյուսելում անցկացվող կոնգրեսում:
Յունկերի բառերը դահլիճում ընդունվել են բարձրաձայն ծիծաղով:
Հունիսի 3-ի երեկոյան Բրյուսելում Յունկերը բազմաժամ հանդիպում Է անցկացրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, այնուհետեւ նրանց Է միացել Եվրոխմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը:
Դրանից հետո բոլոր մասնակիցները խոսել են բանակցությունների առաջընթացի մասին, սակայն գլխավոր տարաձայնությունները հաղթահարել չի հաջողվել, հաղորդել Է ՌԻԱ Նոմվոստին: