Թուրքիայի ոստիկանները սկսել են քրդական կուսակցության անդամների ձերբակալությունները
Международные новостиՍտամբուլի ոստիկանությունը Չեքմեքյոյ և Սանջաքթեփե թաղամասերում հետախուզություն է սկսել իրականացնել տներում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, խուզարկումներ հետևանքով Չեքմեքյոյում ձերբակալվել է 2, իսկ Սանջաքթեփեում՝ 10 մարդ:
Ձերբակալվածների թվում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ են և երիտասարդական թևի ներկայացուցիչներ: Հաղորդվում է, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայտնել են, որ ոստիկանությունը նմանօրիանկ գործողություններ է իրականացրել նաև Դիարբեքիրում, Սիիրթում (Սղերթ), Բինգյոլում (Բյուրակն), Մարդինում, Շըրնաքում, Աղրըում (Արարատ), Հաքքարիում, Մուշում և Վանում: Թե ինչ պատճառաբանությամբ են իրավապահ մարմիններն իրականացնում այս խուզարկումները, հայտնի չէ: