Բաքվում ԵՄ գրասենյակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը
Международные новостиԲաքվում Եվրամիության գրասենյակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր այն կոչ է արել եվրոպական երկրներին բոյկոտել Եվրոպական խաղերը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և իրենք որևէ երկրի չեն հորդորել չմասնակցել Եվրոպական խաղերին:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները սկսել էին տեղեկություն տարածել, թե իբր Բաքվում ԵՄ գրասենյակը դիմել էտարբեր երկրների ղեկավար մարմիններին և Ադրբեջանում դրանց դեսպանատներին` համոզելով հրաժարվել Եվրոպականխաղերի բացման արարողությանը մասնակցելու մտքից: