Մոլդովայում պաշտոնապես արգելվել է «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերը
Международные новостиՄոլդովայում պաշտոնապես արգելվել է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Հեռուստա-ռադիոհեռարձակման խորհուրդը մալուխային օպերատորներից եւ արբանյակային հեռարձակում ապահովող հեռուստաընկերություններից պահանջել է ընդունել այս որոշումը: Բոլոր նրանք, ովքեր չեն հետեւի այս որոշմանը, կորակազրկվեն եւ կկորցեն հեռարձակում իրականացնողի արտոնագիրը:
Խորհդրդի ընդունած որոշման մեջ շեշտվում է, որ ռուսական հեռուստաալիքը Մոլդովայում հեռարձակման իրավունք կստանա միայն ժամանակ, երբ կպահպանի եվրոպական չափանիշները:
Մինչ այս, մոլդովական դատարանն արգելել էր ռուսական եւս մեկ «Դոժդ» հեռուստաընկերության հեռարձակումը ինտերնետ տիրույթում: