Իրաքի հարավին հումանիտար աղետ է սպառնում ԻՊ-ի պատճառով
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքում իրենց հսկողությունն են հաստատել Եփրատ գետի ջրամբարի վրա՝ Ռամադի քաղաքի մոտակայքում։
Նրանք փակել են ջրապատնեշները եւ կրճատել են խմելու ջրի քանակը։ Երկրի հարավային նահանգներում, որոնք գտնվում են իշխանությունների հսկողության տակ, գործերի նման դասավորությունը սպառնում է երաշտով եւ հումանիտար աղետով։ Նահանգապետը խնդրել է իրեն զորք տրամադրել, որպեսզի իսլամիստների ձեռքից հետ վերցնեն ջրամբարը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը։