Դիարբեքիրի պայթյունի պատճառը հրապարակում տեղադրված ռումբն է եղել
Международные новостиԹուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Դիրաբեքիրում կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ որոտացած պայթյունի պատճառը տուփի մեջ տեղադրված ռումբն է եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայրում անվտանգության ուժերն ու դատախազները շարունակում են քննությունը: Դիարբեքիրի հրապարակում մետաղական կտորների ուսումնասիրությունը թույլ է տվել հանգել այն կարծիքի, որ պիկնիկի տուփի մեջ տեղադրված է եղել ռումբ, որն էլ գործի է դրվել: Փորձագետները կարծիք են հայտնել, որ տուփում մեծ հզորություն ունեցող պայթուցիկ է եղել:
Մասնագետներնը փորձում են պարզել, թե ով է կատարվածի պատասխանատուն: Իրավապահ մարմիններն ու ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն սկսել են ուսումնասիրել այդ տարածքում արված տեսաձայնագրությունները՝ մեղավորներին պարզելու համար:
Հունիսի 6-ին Դիարբեքիրի հրապարակում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջմամբ երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, իսկ որոշ լրատվականների հաղորդմամբ՝ երեք մարդ: Վիրավորների թիվն անցնում է երկու հարյուրը: