Թուրքիայում 15 մարդ է տուժել ընտրատեղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով
Международные новостиԹուրքական Շանլիուրֆա նահագում, որը սահմանակից է Սիրիային, ընտրատեղամասի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, տեղական հեռուստատեսության հաղորդմամբ 15 մարդ է տուժել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ծեծկռտուքին մասնակցել է տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակից երկու խումբ: Վիճաբանությունը նրանց միջեւ սկսվել էր դեռ ընտրատուփերի մոտ եւ տեղափոխվել էընտրատեղամասից դուրս: Ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են փայտի կտորներ, քրեր, դանակներ, տեղեկացվում է պատահարի որոշ մասնակիցների մոտ հրազենի առկայության մասին:
Այդուհանդերձ, տուժածները ստացել են միայն ոչ լուրջ վնասվածքներ: Վնաս է հասցվել մոտակայքում կայանված ավտոմեքենաներին: Ծեծկռտուքը դադարեցրել են ոստիկանությունն ու ժանդարմերիան, որոնք ստիպված են եղել տեղամասում որոշ ժամանակով դադարեցնել քվերակությունը:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում մեկնարկել են այսօր առավոտյան: