ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն դրանց սահմանման պատճառների վերացման դեպքում. Անգելա Մերկել
Международные новостиtert.am-ը գրում է.
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն դրանց սահմանման պատճառների վերացման պարագայում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ZDF հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Պատժամիջոցները կչեղարկվեն, երբ չեն լինի այն նախապայմանները, որոնց համաձայն դրանք սահմանվել են, և խնդիրները լուծված կլինեն»,- ասել է նա։
Անգելա Մերկելը հերթական անգամ պատժամիջոցների թուլացման հավանականությունը կապել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ: «Եթե «Մինսկը» իրագործվի, ապա նաև պատժամիջոցները կչեղարկվեն»,- ընդգծել է կանցլերը:
Նրա խոսքով` Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ «նպատակներին հասնելու գործիք են հանդիսանում»:
Միևնույն ժամանակ Մերկելը խոստովանել է, որ Արևմուտքը կարիք ունի Ռուսաստանի հետ համագործակցելու այնպիսի գլոբալ միջազգային հարցերի կարգավորման համար, ինչպիսիք են Սիրիայի հակամարտությունը կամ Իրանի միջուկային ծրագիրը: