Չինաստանում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել Է 434-ի
Международные новостиՉինաստանում Յանցզի գետում «Արեւելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել Է 434-ի: Այդ մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով փրկարարների կենտրոնակայանի տվյալներին:
Ավելի վաղ հաղորդվել Էր 431 զոհվածների մասին: Փրկվել Է 14 հոգի:
Հունիսի 8-ի դրությամբ հայտնաբերվել են եւս երեք զոհվածների մարմիններ, անհայտ կորած Է համարվում ութ մարդ:
Ողբերգությունը տեղի Է ունեցել հունիսի 1-ին Հուբեյի նահանգում: Զբոսանավը, որը Նանկինից ուղեւորվում Էր Չունցին, ըստ ԶԼՄ-ների տվյալների, շրջվել Է տոռնադոյից: Վերջին տվյալների համաձայն՝ նավի վրա եղել Է 456 մարդ, ներառյալ 405 ուղեւոր, անձնակազմի 46 անդամ եւ տուրիստական գործակալությունների հինգ աշխատակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: