Ռուսաստանցիների արտասահմանյան ուղեւորությունների թիվը կրճատվել Է 30 տոկոսով. Ռոսստատ
Международные новости2015 թվականի առաջին եռամսյակում ռուսաստանցիների արտասահմանյան ուղեւորությունների թիվը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 30 տոկոսով, հաղորդում Է Ռոսստատը:
Այդ ժամանակաընթացքում ռուսաստանցիներն արտասահման են մեկնել 6,529 միլիոն անգամ այն դեպքում, երբ 2014 թվականին այդ թիվը կազմում Էր 9,446 միլիոն:
Դրա հետ մեկտեղ տուրիստական ուղեւորությունների թիվը նվազել Է 40 տոկոսով՝ մինչեւ 1,899 միլիոն:
Ռոսստատի տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում ավելացել Է Ռուսաստան օտարերկրացիների ուղեւորությունների թիվը՝ 6,331 միլիոնից հասնելով 7,347 միլիոնի: