Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` շնորհավորելով խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Երկու երկրի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: Ռուսական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև Ռուաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորհրդի 6-րդ նիստին, որը կայանալու է 2015 թվականի վերջին Կազանում:
Ավելի վաղ Էրդողանին զանգահարել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ևս շնորհավորել էր իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն` 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):
Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ: