Ուկրաինայում ներքին վերաբնակվածների թիվը հասել է 1,325 միլիոնի. ՄԱԿ
Международные новостиՈւկրաինայում ներքին վերաբնակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է գրեթե 10 հազարով եւ հասել մեկ միլիոն 325 հազար 154-ի:Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ն ընդգրկող շաբաթական տեղեկագրում, որը հրապարակվել է հունիսի 8-ին:
Ընդ որում 878 հազար ուկրաինացիներ ապաստան են փնտրել հարեւան երկրներում, ինչը 11 հազարով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ: «Դա նշանակում է, որ 2014 թվականի ապրիլի կեսից 2,2 մլն ուկրաինացի քաղաքացիներ, ներառյալ գրանցված ներքին վերաբնակներ, հակամարտության հետեւանքով լքել են բնակության վայրերը»,- ասված է տեղեկագրում:
Նաեւ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության հունիսի 3-ի տվյալներով, Ուկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 6 հազար 454 մարդ, վերքեր են ստացել 16 հազար 146 բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: