Տորոնտոյում մետրոյի աշխատանքի խափանման պատճառով շուրջ 125 հազար ուղեւոր է տարահանվել
Международные новостиԽափանվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մետրոյի համակարգը, խնդիրները շարունակվել են ավելի քան մեկուկես ժամ, տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի չորս գծեր առավոտյան պիկ ժամին փակ են եղել 95 րոպե: Սնուցման խափանման պատճառով շարքից դուրս են եկել գետնուղու բոլոր հաղորդակցական համակարգերը:
Մետրոպոլիտենի կայարաններից տարահանվել են շուրջ 125 հազար ուղեւորներ, բայց մարդկանց տեղափոխելու համար լրացուցիչ ավտոբուսներ չեն տրամադրվել:
Հուլիսին Տորոնտոյում անցկացվելու են Պանամերիկյան խաղերը: Սպասվում է, որ դրանց կմասնակցեն շուրջ 10 հազար մարզիկներ եւ 250 հազար հանդիսականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: