Ավստրալիան հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ձգտում է ռադիոակտիվ զենք ստանալ
Международные новостиԱվստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռադիոակտիվ զենք ստեղծելու ջանքեր է գործադրում:
Իրաքի եւ Սիրիայի գրավված քաղաքներում զինյալները բուժհիմնարկներում եւ գիտական կենտրոններում հավաքում են ռադիոակտիվ նյութեր, ինչը «երկյուղներ են ծնում այն բանի կապակցությամբ, որ նրանք ձգտում են ստեղծել մեծ «կեղտոտ ռումբ», Ավստրալիայի ԱԳ նախարարի խոսքը հունիսի 9-ին մեջբերել է Australian թերթը:
Անցած շաբաթվա վերջին Բիշոփը նաեւ հայտնել էր քիմիական զենք ստանալու ԻՊ-ի փորձերի մասին: Այդ նպատակով ծայրահեղականները «հավաքագրում են փորձառու գիտնականների ու մասնագետների, այդ թվում՝ Արեւմուտքի երկրներից»: Ավստրալիայի ԱԳ նախարարի տվյալներով՝ ԻՊ-ի զինյալները «արդեն քլոր են օգտագործել Իրաքի տարածքում ձեռնարկված գրոհների ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: