Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կնշանակի միասնական եվրոպական արժույթի նախագծի ձախողում. Ցիպրաս
Международные новостиԵվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կնշանակեր միասնական եվրոպական արժույթի ձախողում, եւ երկրի կառավարությունը ցանկանում Է վերջ դնել այդ բանավեճին, որն ապակայունացնում Է ամբողջ Եվրոպայի տնտեսությունը: Այս կարծիքը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել Է հարցազրույցում, որը հրապարակվել Է Corriere della Sera թերթում:
«Կարծում եմ, դա ակներեւ Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կնշանակեր եվրոգոտու վախճանի սկիզբը: Եթե Եվրոպայի քաղաքական ղեկավարությունն ի վիճակի չԷ լուծել Հունաստանի խնդիրը, որը ներկայացնում Է ԵՄ-ի տնտեսության 2 տոկոսը, ինչպիսին կլինի շուկաների արձագանքը անհամեմատ ավելի խոշոր երկրների հիմնախնդիրներին, ինչպիսի են, օրինակ, Իսպանիան եւ Իտալիան, որոնց պետական պարտքը հասնում Է 2 տրիլիոնի»,-ասել Է Ցիպրասը:
Նա համոզված Է, որ եթե Հունաստանի խնդրի շուրջ բանակցությունները անհաջողություն կրեն, «շուկաները կսկսեն փնտրել հաջորդին»: «Եվ դա շատ թանկ կնստի եվրոպացիների վրա: Ուստի մենք համոզված ենք, որ դա ոչ մեկի ձեռնտու չԷ, եւ բանակցություններ ենք վարում ոչ Էգոիստական տեսանկյունից»,-նշել Է նա, հավելելով, որ իր կառավարության դիրքորոշմանն աջակցելը, որը ձգտում Է հասնել տոտալ տնտեսման պահանջի չեղարկման, բխում Է Եվրոպայի հարավային երկրների շահերից:
Քաղաքական գործիչն ընդգծել Է, որ Հունաստանը չի օգտվում եվրոգոտուց դուրս գալու՝ որպես ճնշման լծակի կամ շանտաժի հնարավորությունից: «Մենք ցանկանում ենք վերջ դնել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու շուրջ այս մղձավանջային բանավեճին, որը խոչընդոտ Է Եվրոպայի տնտեսական կայունության համար»,-ասել Է Ցիպրասը:
Նա պարզաբանել Է, որ իր կառավարությունը չի կարող ընդունել միջազգային ֆինանսական ինստիտուտների պայմանները, որոնք լիովին ոչնչացնում են երկրի սոցիալական համակարգը (պահանջելով թոշակների կրճատում, Էներգակիրների, ջեռուցման գների բարձրացում):
«Մենք չենք կարող շարունակել այն ծրագիրը, որը ձախողվել Է, մեր նպատակն Է՝ հասնել սոցիալական բաշխման ավելի արդարացի պայմանների,-ասել Է նա:-Առավել կարեւոր Է համաձայնության հասնել ոչ միայն այն հարցի շուրջ, թե ինչպես փակել հունական պարտքի սպասարկման ծրագիրը, այլեւ՝ ինչպես շուկաներ վերադարձնել տնտեսապես մրցունակ Հունաստան: Օգնության երրորդ ծրագրից խուսափելու եւ միջնաժամկետ հեռանկարում զարգացում ապահովելու տեխնիկական հնարավորություններ կան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: