Ուկրաինայում «նման հրդեհ չի եղել 1960-ական թվականներից». արտակարգ իրավիճակների ծառայություն
Международные новостиԿիեւի մարզի նավթաբազայում հրդեհի մարմանը մասնակցող հինգ հրշեջներ հոսպիտալացվել են տարբեր աստիճան ծանրության այրվածքներով, եւս երեքի հետ առայժմ չի հաջողդում կապ հաստատել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիեւի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վալերի Բորիսը:
«Հինգ մարդ տարբեր աստիճան այրվածքներով տեղափոխվել Է Վասիլկովյան հիվանդանոց, առայժմ կապ չկա երեքի հետ»,-ասել Է նա:
Բորիսը հայտարարել Է, որ Ուկրաինայում «նման հրդեհ չի եղել 1960-ական թվականներից»:
«500 մետր հեռավորության վրա հնարավոր չԷր կանգնել: Նավթաբազան կառուցել են այնպես, ինչպես կամեցել են՝ պահեստարան պահեստարանի կողքին: Ոչ մի տարածություն չի պահպանվել: Եթե շինարարությունն իրականացնելիս պահպանեին նորմերը, նման իրավիճակ չԷր լինի»,-ասել Է ծառայության ներկայացուցիչը:
Բորիսը հայտնել Է, որ 10 միավոր հրշեջ տեխնիկա, որը գտնվում Էր հրդեհի Էպիկենտրոնում, ոչնչացված Է: Ամբողջովին շարքից դուրս Է բերվել նավթաբազայում տեղակայված նավթով ու նավթամթերքով բեռնված 16 ցիստեռն:
Նա պարզաբանել Է, որ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փորձում են թույլ չտալ հրդեհի տարածումը դեպի հարեւան նավթաբազա, որը գտնվում Է մոտավորապես 100 մետր հեռավորության վրա, ինչպես նաեւ մտադիր են ձեռնամուխ լինել մերձակա անտառազանգվածում մոլեգնող հրդեհի մարմանը:
Բորիսի խոսքով՝ առայժմ վաղ Է խոսել հրդեհի բռնկման պատճառների մասին, դրանք կպարզի հետաքննությունը: Նա նաեւ չի հաստատել եւ չի ժխտել ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ այրվող նավթաբազայի մերձակայքում կարող Է գազի պահեստարան լինել:
Ինչպես սպասվում Է, հունիսի 9-ին արտակարգ պատահարի վայր կժամանի Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: