ԵԱՏՄ-ն եւ «Մետաքսի ճանապարհի» գոտին կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց. Մատվիենկո
Международные новостиԵվրասիական տնտեսական միությունը եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց եւ տնտեսական համագործակցության նոր մոդել ստեղծել ամբողջ Եվրասիական մայրցամաքում: Այդ մասին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հունիսի 9-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական խորհրդի Մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Առանձնակի հետաքրքրություն Է ներկայացնում ԵԱՏՄ-ի եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու համագործակցության հնարավորությունը, որոնք կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց»,-ասել Է նա: Սենատորի կարծիքով՝ առկա են այս երկու տնտեսական մոդելների կապակցման հնարավորություններ՝ ամբողջ Եվրասիական մայրցամաքում նոր տնտեսական համագործակցություն հաստատելու հեռանկարով:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ «Մետաքսի ճանապարհի» եւ Եվրասիական տնտեսական միության նախագծերի կապակցման աշխատանքը համապատասխանում Է տարածաշրջանի երկրների շահերին:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք երկու մեծ նախագծերի՝ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության զուգակցման ուղղությամբ»,-ասել Է Պուտինը: Նրա խոսքով՝ այդ հարցը քանիցս քննարկվել Է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների հետ: «Կա այն բանի լիակատար վստահությունը, որ այդ համատեղ աշխատանքի իրագործումը լիովին համապատասխանում Է մեր փոխադարձ շահերին»,-նշել Է ՌԴ-ի ղեկավարը: