Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությանը վրդովեցրել է Պուտինի քայլը
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր կուսակցությանը վրդովեցրել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը՝ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտարարել է, որ Պուտինի այդ քայլը վկայում է այն մասին, որ նա Էրդողանին դիտարկում է ոչ թե որպես Թուրքիայի նախագահ, այլ որպես ԱԶԿ-ի նախագահ:
Թեքինը զարմանք է հայտնել, որ Պուտինն ԱԶԿ-ի հաջողության կապակցությամբ շնորհավորել է հենց Էրդողանին (ԱԶԿ-ի նախագահը երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է):
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Օքթայ Վուրալը նշել է, որ Թուրքիան նախագահական հանրապետություն չէ, այլ խորհրդարանական: