Ճապոնիայում շոգի հետևանքով հոսպիտալացվել է մոտ 570 մարդ
Международные новостиՃապոնիայի մի շարք շրջաններում շոգի հետևանքով մեկ շաբաթում հոսպիտալացվել է մոտ 570 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով շտապօգնության ծառայության տվյալները:
Հունիսի 1-7-ի շոգի հետևանքով հոսպիտալացվել են Տոկիոյից, Օսակայի, Սաիտամայի, Ֆուկուոկա, Օկինավայի և այլ պրեֆեկտուրաների բնակիչները:
Ներկայումս շոգը Ճապոնիայի տարածաշրջանների մեծ մասում փոխարինվել է տեղատարափ անձրևներով: Նախազգուշացում է արվել հնարավոր սողանքների և հեղեղումների մասին: