ԻՊ-ն լիբիական Սիրթ քաղաքի մերձակայքում էլեկտրակայան է գրավել
Международные новости«Իսլամական պետությունը» հունիսի 9-ին Լիբիայում էլեկտրակայան է գրավել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այն գտնվում է Սիրթ քաղաքի արևմուտքում: Իսլամիստները հարձակվել են կայանի վրա մի քանի կողմից` օգտագործելով տարբեր տեսակի զենքեր: Այսպիսով` քաղաքն ամբողջովին շրջափակման մեջ է հայտնվել:
2011-ից ի վեր Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունից և իշխանության տապալումից հետո երկրումքաոսային վիճակը շարունակվում է: Վերջին շրջանում այնտեղ ահաբեկչություններ են իրականցնում «Իսլամական պետության»ահաբեկիչները: Փետրվարին ծայրահեղական կազմակերպությունն իր հակակշռի տակ էր առել Քադաֆիի հայրենիքը` Սիրթքաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 450 կմ հեռավորությամբ: