Իրաքյան ուժերն Անբարի նահանգում պայթուցիկ սարքավորումների արտադրության մեծ գործարան են գրավել
Международные новостиԻրաքի անվտանգության ուժերն Անբարի նահանգում գրավել են պայթուցիկ սարքավորումների արտադրության մեծ գործարան:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ շուրջ հազար միավոր պայթուցիկ սարքավորումներ, տարբեր զենքեր ու զինամթերք են եղել գործարանում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իրաքյան ուժերն ազգային պաշտպանական ջոկատների հետ առաջընթաց են գրանցել Բաղդադի հյուսիսում գտնվող Բայջիի շրջանում: Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրաքյան ուժերն սկսել են քաղաք մտնել և աշխատանքներ են տանում այնտեղից ահաբեկիչներին վտարելու ուղղությամբ: Վերջերս իրաքյան ուժերը բացել են ճանապարհը դեպի Բայջիի գործարան:
Իրաքի Ռամադի քաղաքի արևմուտքում «Իսլամական պետության» 15 ահաբեկիչ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող չորս փոխադրամիջոցը:
Միջազգային դաշինքը 24 ժամվա ընթացքում 21 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրիքերին: Հարվածներից 14-ն ուղղվել է դեպի իրաքյան տարբեր քաղաքներ:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ. ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով: «Իսլամական պետություն» իսլամիս