Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները բանակի հենակետ են գրավել երկրի հարավում
Международные новостиՍիրիայի ընդդիմադիր զինյալները հունիսի 9-ին հայտարարել են, որ վերահսկողություն են հաստատել երկրի հարավում գտնվող, սիրիական բանակին պատկանող մեծ հենակետի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հարավային ճակատի ներկայացուցիչ Ասամ Ռիսը հայտարարել է, որ հարավային ճակատը դաշինք է, որն ընդգրկում է ընդդիմադիր տարբեր խմբավորումներ:
Ընդդիմադիրների հարավային ճակատի ղեկավարներից մեկը նշել է, որ հարձակումը սկսվել է հունիսի 9-ի առավոտյան, և իրենք թեժ մարտերից հետո կարողացել են գրավել հենակետը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցությամբ վերահսկողություն է հաստատել Կալամունի շրջանի Խաշիա հովտի և Շաբա Շարֆ բնակավայրի վրա` ոչնչացնելով այնտեղ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման վերջին թաքստոցները:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: